National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.03.2022
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության 2021թ. կատարողականը
1 / 3

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի հերթական նիստում ներկայացրել է 2021թ. նախարարության իրականացրած ծրագրերի կատարողականը: Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում այս օրերին քննարկվում է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ նախարարությունը 2021թ. իր գործունեությունն իրականացրել է`  Կառավարության ծրագրով ամրագրված ոլորտի կառավարման 20 առաջնահերթ ուղղություններին համապատասխան:

Կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները», համաձայն որի` Հայաստանը պարտավորվում է մինչեւ 2030թ. ավելացնել անտառածածկը` Հայաստանի տարածքի 12.9 տոկոսի չափով,  ինչպես նաեւ նվազեցնել ջերմոցային գազերը 40 տոկոսով` 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ:

2021թ. մեկնարկել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող ԵՄ-ը Սեւանի համար (,EU4Sevanե) Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 5,7 մլն եվրո է: Ծրագիրը միտված է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի էկոհամակարգը,  մշտադիտարկումն ու կառավարումը: Շուրջ 132 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ 2021թ. 4,18 հա տարածքի վրա իրականացվել են Սեւանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներ:

Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաեւ նախարարության իրականացրած մյուս աշխատանքները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am